ԱՄՆ-ում Պիկասոյի նկարի տակ կտավի վրա հայտնաբերվել Է անծանոթ տղամարդու դիմանկար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտողներն անհայտ տղամարդու դիմանկար են հայտնաբերել Պաբլո Պիկասոյի «Կապույտ սենյակ» (1901) վաղ ստեղծագործություններից մեկի տակ, նկար, որը գտնվում Է Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը:

Ինֆրակարմիր ճառագայթների միջոցով հայտնաբերված պատկերում հստակ երեւում Է պիջակով եւ թիթեռնաձեւ փողկապով մի տղամարդ: Նա նստած Է՝ կռթնելով թեւին, ձեռքի մատներին կա երեք մատանի:

Տակավին 60 տարի առաջ վերականգնողները կասկածել են, թե «Կապույտ սենյակի» տակ կա մի այլ պատկեր. նկարի որոշ մասերում վրձնահարվածները լիովին չեն համապատասխանում կոմպոզիցիայի հետ: Բայց միայն 1990-ական թվականներին գիտնականները կարողացան ստուգել այդ ենթադրությունը ռենտգենյան ճառագայթների միջոցով:

2008 թվականին Ֆիլիպսի հավաքածուի, Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի եւ Քոռնելի համալսարանի մասնագետներն, օգտագործելով ինֆրակարմիր ճառագայթներ, ստացան ոչ հստակ պատկեր, իսկ անցյալ շաբաթ, սքանավորման ավելի կատարյալ տեխնոլոգիայի շնորհիվ, կարողացան տեսնել դիմանկարը բոլոր մանրամասներով: Փորձագետներն այժմ փորձում են պարզել՝ ով Է պատկերված նկարում:

Սա առաջին դեպքը չԷ, երբ Պիկասոյի նկարները կրկնական շերտ են ունենում: Այսպես, նրա «Արդուկող կինը» ստեղծագործության տակ, որը գտնվում Է Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանի հավաքածուում, վերականգնողները հայտնաբերել են բեղավոր մի տղամարդու դիմանկար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում