Խճանկար

«Բիթլզ»-ի մասին սերիալ կնկարահանվի

1 րոպեի ընթերցում

«Բիթլզ»-ի մասին սերիալ կնկարահանվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ NBC ընկերությունը մտադիր է սերիալ նկարահանել լիվերպուլյան քառյակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Beatles-ի պաշտոնական կայքը, ընկերությունն այս կերպ որոշել է նվեր մատուցել քառյակի բազմամիլիոն երկրպագուներին: Ամենայն հավանականությամբ, սերիալը բաղկացած կլինի 8 մասից, եւ նկարահանման համար ընկերությունը հրավիրել է պատմական «Թեոդորները» սերիալի անձնակազմին:

Սա լիվերպուլյան քառյակի մասին առաջին սերիալն է: Մինչ այդ խմբի մասին նկարվել էր «Բիթլզի անթոլոգիան» վավերագրական ֆիլմը, իսկ 2009թ. էկրան բարձրացավ «Դառնալ Ջոն Լենոն» ֆիլմը, որը կրկին վավերագրական էր եւ պատմում էր հայտնի «բիթլի» պատանեկան տարիների մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում