ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սանտուս քաղաքում (Սան Պաուլուի նահանգ) հանդիսավորապես բացվել է հռչակավոր ֆուտբոլիստ Պելեին նվիրված թանգարան: Ֆուտբոլի արքա. հենց այս մականվամբ Է մոլորակի ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող խաղի պատմության մեջ մտել Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն՝ աշխարհի եռակի չեմպիոնի տիտղոսակիրը: Այդ բոլոր տիտղոսները նա նվաճել Է որպես Բրազիլիայի հավաքականի խաղացող, որի կազմում հանդես գալով՝ խփել է 77 գոլ: 1956 թվականից մինչեւ 1974 թվականն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը Պելեն խաղացել Է Բրազիլիայի «Սանտոս» ակումբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պելեին եւ նրա տաղանդի բոլոր երկրպագուներին ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Նա ընդգծել Է, որ «մեր մեծ խաղացողն արժանի է անմահանալու, որպեսզի նրա մասին իմանան բրազիլացիների նոր սերունդները»:
Հավաքված ցուցադրանքում կա ավելի քան 2,5 հազար ցուցանմուշ, որոնք պատմում են աշխարհահռչակ հարձակվողի կյանքի եւ մարզական կարիերայի մասին: «Շնորհակալ եմ Աստուծ, որ ապրեցի մինչեւ այս օրը»,- հավաքվածներին հայտարարել Է հանդիսության հերոսը՝ 73-ամյա ֆուտբոլիստը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: