Տուրիզմի փորձագետն առաջարկում է ստեղծել տուրիստական ռեսուրսների կադաստր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը փոխվել է, փոխվել են նաև զբոսաշրջիկները, նրանց պահանջներն ու մոտեցումները: Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում այնպիսի մարդկանց պատրաստումը, ովքեր կբավարարեն նոր տուրիստի պահանջները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը: «Չենք կարող աշխատել այնպես, ինչպես նախկինում, պետք է մտածենք նոր տուրիստական ապրանք ստեղծել, որը թիրախային կլինի ցանկացած զբոսաշրջիկի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց բանախոսը:

Նրա խոսքով` Հայաստանում տուրիստական ենթակառուցվածքը` հյուրանոցների, հյուրատների ստեղծում, ճանապարհների, թանգարաների վերակառուցում, առաջ է անցել, բայց բաց է մնացել մարդկային ռեսուրսի զարգացումը:«Մեզ շատ անհրաժեշտ է կազմակերպել ու անցկացնել տուրիստական ռեսուրսի կադաստր: Ազգը հյուրընկալ է, մենք ունենք տուրիստական գոտիներ, անհրաժեշտ է իմանանք, թե որ տարածքում որքան մարդ կարող ենք ընդունել, ինչ տուրիստական առաջարկներ կարող ենք տրամադրել, ինչպիսի մասնագետների կարիք ունենք»,-նշեց փորձագետը շեշտելով, որ այսօր Հայաստանում տուրիզմի զարգացման առումով կարևոր խնդիր է երկրի ճանաչելիության բարձրացումը: «Պետք է աշխատենք երկրի ճանաչելիությունը բարձրացնել: Տարբեր երկրներ տարբեր տարածքներում ունեն իրենց ներկայացուցչությունները: Մենք էլ պետք է կարողանանք օգտագործել տարբեր երկրներում մեր դեսպանների կարողությունը, որպեսզի այն երկրներում, որտեղից պոտենցիալ կարող են գալ Հայաստան, կազկակերպել այդ աշխատանքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռոբերտ Մինասյանը:

Նրա կարծիքով` երկիրը հնարավոր չէ ամբողջությամբ տուրիզմի երկիր դարձնել, տուրիզմը պետք է լինի տնտեսության մի սեգմենտը: «Տուրիզմը լոկոմոտիվ է, որը նպաստում է մյուս ճյուղերի զարգացմանը: Մենք պետք է մտածենք, թե որքան տոկոս պետք է տուրիզմը ունենա երկրի բյուջեում: Այդպիսիով կզարգանա, թե գյուղատնտեսությունը, թե խմիչքների և հուշանվերների արտադրությունը, թե այլ ոլորտներ»,-ասաց փորձագետը` կարևորելով ոչ թե վիճագրության ներկայացումը, թե քանի տուրիստ եկավ Հայաստան, այլ այն, թե որքան գումար է տուրիզմը բերում պետբյուջե: «Աշխարհում 7 միլիարդ մարդ կա, բայց 1 միլիարդն է շրջագայում, իսկ 1 տուրիստը 3-4 աշխատատեղ է ստեղծում: Այս գործի մեջ պետք է թարմություն մտցվի: Այստեղ մեծ աշխատանք պետք է կատարենք, որ բոլորս հյուրընկալ դառնանք»,-ասաց փորձագետը:

Հայերեն English Русский

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը