Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը լավագույնն է ճանաչվել «Թանգարանային գիշեր-2014» մրցույթում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը լավագույնն է ճանաչվել «Թանգարանային գիշեր-2014» մրցույթում: Մրցույթը հայտարարվել էր «Արի թանգարան» ֆեյսբուքյան էջի կողմից: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր Հայաստանում գործող 11 թանգարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ Աշոտ Հարությունյանը, մրցույթը ծնվել է թանգարաններն ավելի ակտիվ դարձնելու, թանգարանների ճանաչմանը նպաստելու նպատակով: Մրցույթին, բացի Երևանից և Գյումրիից, մասնակցել են նաև հանրապետության այլ քաղաքների թանգարաններ: Լավագույն թանգարանը որոշվել է օն-լայն քվեարկության արդյունքում: «Մրցույթը շատ հետաքրքիր ծավալվեց: Մենք չէինք սպասում, որ 33 հազար մարդ կհետևի մրցույթին: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 1250 մարդ, եղավ քննարկում: Արդյունքում, աչքի ընկան երկրորդ պլանի թանգարանները: Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի մասին Երևանում շատերն իմացան, մեզ հիմա շատ հարցեր են տալիս այս թանգարանի մասին: Մրցույթի հաջողությունն այն էր, որ մարզերի թանգարաններն առավել ակտիվ եղան»,-նշեց Աշոտ Հարությունյանն` ավելացնելով, որ առաջիկա նպատակներից է «Արի թանգարան» էջը դարձնել համացանցային բազայի ներկայացուցիչ և ստեղծել Հայաստանի բոլոր թանգարաններն ու հուշարձաններն ամփոփող կայք:

Ի դեպ, նախաձեռնությունը ոլորտի երիտասարդ մասնագետներինն է, ովքեր ծրագիրն իրականացրել են իրենց անձանական միջոցների հաշվին: «Մրցույթը կկրի շարունակական բնույթ: Մենք միշտ պատրաստ կլինենք համագործակցել ցանկացած թանգարանի հետ, լուսաբանել իրենց ծրագրերն ու խնդիրները, ներկայացնել թանգարանն այնպիսին, ինչպիսին կա»,- ավելացրեց Աշոտ Հարությունյանը:

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականին, որոշակի դադարից հետո այն վերաբացվել է 2004 թվականին: Պատկերասրահում ներկայացված են Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի աշխատանքները: Պատկերասրահի ֆոնդում կա 620 կտոր գործ:»Արմենպրես»-ին ներկայացնելով իրենց խնդիրները՝ պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Հայկազյանը տեղեկացրեց, որ թեև այս պահին, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, պատկերասրահի առաջին հարկում կատարվում են կոսմետիկ նորոգման աշխատանքներ, սակայն պատկերասրահի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը ջեռուցման խնդիրն է: «Ունենք նաև նոր ցուցանակների ու շրջանակների խնդիր: Պատկերասրահն ավելի լավ կգործի ու ավելի շատ այցելուներ կունենա, եթե զբոսաշրջային գործակալություններն իրենց փաթեթների մեջ ներառեն նաև թանգարաններն ու պատկերասրահները»,-ավելացրեց Նարինե Հայկազյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները