Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը սիրիական պատերազմում կրոնական երանգավորում չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը սիրիական պատերազմում կրոնական որևէ մեկնակետ ու միտում չի տեսնում: Նրա խոսքով` որևէ հալածանք չկա քրիտոնյաների դեմ, բայց ընդհանուր պատերազմի մեջ տուժում է նաև քրիստոնեական ու նաև հայկական համայնքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սրբազանը, ով Հայաստանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովին մասնակցելու համար: «Սիրիական ճգնաժամն արդեն 3.5 տարի է շարունակվում, որն ինքնին որևէ կրոնական միտում, որևէ մեկնակետ չունի առ այսօր: Սակայն դժբախտաբար, այսօր մարդիկ, հատկապես ծայրահեղ իսլամիստները, օգտագործում են կրոնական ճյուղը, որպեսզի կարողանան իրենց կազմը համալրել ու ավելի լավ գործել: Մինչեկեղեցական ու մինչկրոնական մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միշտ շեշտել ենք` լինի քրիտոնեական, թե իսլամ հավատքի կրոնապետ, որ այս պատերազմը որևէ կրոնական միտում չունի: Ընդհակառակը բոլորս միշտ հորդորում ենք մեր ժողովրդին, որ սա որևէ կրոնական հիմք չստանա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը` հավելելով, որ հայ համայնքը ներգրավված չէ պատերազմի մեջ, բայց իր վրա է կրում սիրիական ճգնաժամի ողջ ծանրությունը:

«Մենք տեղական և համահայկական ջանքերով ամենաանհրաժեշտ օժանդակությունն ենք ցուցաբերում Սիրիայում ապրող մեր ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան պահել իրենց գոյությունն ու դիմագրավեն բոլոր դժվարություններին»,-ասաց Արմաշ Սրբազանը:

Նրա խոսքով` սիրիական ճգնաժամի մեջ հայ համայնքի ճգնաժամը նոր չէ, սկզբից ի վեր լինի Հալեպում, Հոմսում, Դամասկոսում, վերջին շրջանում նաև Քեսաբում և Հալեպի հայահոծ Նոր Գյուղ թաղամասում, հայ ժողովուրդն ունեցել է իր դժվարությունները:

Հարցին ի պատասխան, թե քանի հայ է ներկայում ապրում Սիրիայում, Արմաշ Սրբազանը դժվարացավ պատասխանել: «Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանի կառույցների տեղեկության` 25-30 հազար սիրիահայ արդեն դուրս է եկել Սիրիայից»,-ասաց Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Նրա տեղեկացմամբ` քեսաբահայերը, ովքեր բնակություն են հաստատել Լաթաքիայում, ապահով, բայց ծանր սոցիալական պայմաններում են: «Կենցաղային պայմանները դեռևս լուծված չեն, ոմանք իրենց բարեկամների մոտ են: Եկեղեցում ապրում է միայն 40 ընտանիք, այսինքն`100 մարդ»,-հայտնեց Սրբազանը:

Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքի տրամադրվածությանը` Արմաշ Սրբազանի խոսքով` տրամադրվածությունն ընկած է, քանի որ մարդիկ մեծ դժվարությունների մեջ են: «Հարցը միայն տնտեսական ու սոցիալական ճգնաժամը չէ, այլև անվտանգության խնդիրն է»,-եզրափակեց Դամասկոսի թեմի առաջնորդը:

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ