Խճանկար

Երգչուհի Սառա Բրայթմանը 52 մլն դոլար կվճարի «Սոյուզ»-ով Միջազգային տիեզերակայան թռչելու համար

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Սառա Բրայթմանը 52 մլն դոլար կվճարի «Սոյուզ»-ով Միջազգային տիեզերակայան թռչելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Սոյուզ» տիեզերանավով թռիչքը եւ տասն օր Միջազգային տիեզերակայանում մնալը բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանի վրա կնստի 52 միլիոն դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Space Adventures ընկերության նախագահ Թոմ Շելլին, որը, ըստ «Ռոսկոսմոսի» հետ ձերք բերված համաձայնության՝ զբաղվում է «տիեզերական զբոսաշրջիկների» ճանապարհորդությունների կազմակերպմամբ:

Նրա խոսքով՝ Բրայթմանը հույս ունի Միջազգային տիեզերակայան ուղեւորվել 2015 թվականի սեպտեմբերին եւ արդեն առաջիկա աշնանը կայցելի Մոսկվայի մարզի Տիեզերագնացների պատրաստման կենտրոն, որտեղ կանցնի բազմամսյա վարժանքներ:

«Նա այս գաղափարով Է համակված ամբողջ 100 տոկոսով եւ այժմ կազմում Է վերջնական պլանները»,-հավաստիացրել Է Շելլին՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգի Ազգային տիեզերական ակումբում (Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանում Է գտնվում NASA-ի գլխավոր տիեզերադաշտը): Նա հավաստել Է, որ Բրայթմանը ցանականում Է դառնալ պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ երգչուհին, որը կկարողանա լինել տիեզերքում եւ այնտեղ կատարել որեւիցե կոմպոզիցիա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում