Խճանկար

Psy-ի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 20 մլն դիտում Է հավաքել YouToube-ում

2 րոպեի ընթերցում

Psy-ի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 20 մլն դիտում Է հավաքել YouToube-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի երգիչ Psy-ի (Պակ Չե Սան) եւ ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ի (Քալվին Քորդոզար Բրոդուս կրտսեր) համատեղ երգի՝ Hangover անվանումն ստացած տեսահոլովակը մեկ օրում YouToube-ում հավաքել է ավելի քան 20 մլն դիտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Առաջին անգամ տեսահոլովակը ուղիղ եթերով ցուցադրվել է հունիսի 8-ի երեկոյան Jimmy Kimmel Live շոուի ժամանակ:

Տեսահոլովակում ժամանակի մեծ մասը երգիչներն սպիրտային խմիչքներ են ըմպում տարբեր վայրերում ու իրավիճակներում, իսկ ալկոհոլի գործածումը հերթագայվում է ատամները մաքրելով, բիլիարդ խաղալով եւ շատրվանի տակ լողանալով:

35-ամյա Պակ Չե Սանը, որը հանդես Է գալիս Psy կեղծանվամամբ, իր հայրենիքում հայտնի Է դարձել հումորիստական տեսահոլովակներով եւ համերգային ելույթներով. Հարավային Կորեայում նրա դեբյուտը կայացել Է 2001 թվականին:

Psy-ի Gangnam Style երգի տեսահոլովակը, որը թողարկվել Է գրեթե երկու տարի առաջ, շշմեցուցիչ հաջողություն Է ունեցել Համացանցում: Այն ժամանակ մեկ օրում տեսահոլովակը դիտել Էին ավելի քան 13 մլն անգամ, իսկ բոլորովին վերջերս այն YouTube-ում Psy-ի պաշտոնական կայքում գերազանցել Է երկու միլիարդ դիտումի նշագիծը: Սա առաջին դեպքն Է դարձել տեսահոսթինգի ողջ պատմության ընթացքում, երբ տեսահոլովակն նման ռեկորդային թվով «քլիքներ» Է հավաքել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում