ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի հեռավոր շրջաններում անգլերենի տարածման ծրագիր է իրականացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ հունիսի 10-ին մեկնարկել է անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են:

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած, մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար, և իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով: Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն:

Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական և գործարար անգլերեն: Շաբաթական անց է կացվելու երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:

«Նոր տեխնոլոգիաների միջոցով անգլերեն լեզվի տարածում հեռավոր շրջաններում» ծրագիրը նախաձեռնել և ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրականացում է այն:

Հայերեն English

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով