Խճանկար

Իսպանիայում հնագետները գտել են Սերվանտեսի 5 հավանական գերեզման

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում հնագետները գտել են Սերվանտեսի 5  հավանական գերեզման

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի Տրինատարիաս Դեկալսաս վանքում իսպանացի հնագետները գտել են 5 գերեզմանոց, որոնցից մեկը կարող է պատկանել հայտնի գրող Միգել դե Սերվանտեսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով EFE-ն, խմբի ղեկավար Ֆրանսիսկո Էչեբերիան ասել է, որ անհրաժեշտ է աճյուններն ուսումնասիրել ռենտգենի միջոցով: Մասնագետներն օգտագործելու են լազերային սարքեր, 3D սարքավորումներ:

Ըստ մասնագետների, աշխատանքը կտեւի մի քանի ամիս: Հնագետները հույս ունեն Սերվանտեսի աճյունը ճանաչել այն սպիների միջոցով, որոնք գրողը ստացել է զինվորական ծառայության տարիներին:

Հայտնի է, որ Սերվանտեսը հրազենային երեք վնասվածք է ստացել, որից երկուսը կրծքի շրջանում, իսկ երրորդը` ուսի` 1571թ.-ին, Լեպանտոյի ճակատամարտում: Եթե հնագետները կարողանան գտնել Սերվանտեսի աճյունը, ապա եկեղեցու բակում` գերեզմանի մոտ, կկառուցվի հուշատախտակ, որտեղ Սերվանտեսի գրականության սիրահարները կարող են գալ եւ հարգանքի տուրք մատուցել: Սերվանտեսի աճյունի փնտրման աշխատանքները մեկնարկել են ապրիլին: Այդ աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 100 հազար եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում