Խճանկար

Հղի չինուհիները Գինեսի ռեկորդ են սահմանել

1 րոպեի ընթերցում

Հղի չինուհիները Գինեսի ռեկորդ են սահմանել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չանգշա քաղաքում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել` հղի կանանց մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CCTV News-ը, հղի 505կին մասնակցել է յոգային նվիրված ֆլեշմոբի եւ բաց երկնքի տակ 37 րոպե 28 վայրկյան կատարել յոգայի տարբեր վարժություններ:

Որպեսզի ֆլեշմոբը գրանցվեր Գինեսի ռեկորդների գրքում, կանայք պետք է վարժություն կատարեին ոչ պակաս քան 30 րոպե: Չինուհիների խիզախությունը զարմացրել է թե' կազմակերպիչներին, թե' նրանց` ֆլեշմոբին հետեւող հարազատներին:

Կանայք ունեցել են 12 շաբաթական հղիություն եւ մինչեւ ֆլեշմոբի անցկացումը ներկայացրել են համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ նրանք առողջական խնդիր չեն ունենա ֆլեշմոբի մասնակցելիս: Նմանատաիպ ռեկորդ գրանցվել էր նաեւ 2013թ., Չինաստանի Շենչժեն քաղաքում: Այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել է 423 կին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում