Խճանկար

Ջենիֆեր Լոպեսը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չի կարող ներկա գտնվել Բրազիլիայում 2014թ.-ի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը և չի կատարի առաջնության պաշտոնական`ռեփեր Փիթբուլի և բրազիլացի Կլաուդիա Լեյտտեի հետ ձայնագրած "We are one" երգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երգչուհու ներկայացուցիչները չեն պարզաբանել պատճառները, միայն նշել են, որ, ցավոք, երգչուհին ներկա չի գտնվի բացման արարողությանը: Սան Պաուլուի մարզադաշտում Բարզիլիա- Խորվաթիա խաղից առաջ երգը կկատարեն Փիթբուլը և Լեյտտեն:

Բացման արարողությունը կտևի 25 րոպե, որին կմասնակցեն վեց հարյուր արտիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում