Հալեպում 32-ամյա երիտասարդ է զոհվել, կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում հունիսի 7-ին հրասանդների և հրթիռների ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը 1982թ. ծնված Կարո Աստուրյանն է: Սուլեյմանիե թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով 2 հայեր են վիրավորվել՝ Հակոբ Սեմերջյանը և Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը: Տեղեկություններ կան, որ Պայծիկ Մելքոնյանի վիճակը մտագոհիչ չէ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով վիրավորվել են Մարիա Խաչերյան- Չիլինկիրյանը, Լևոն Չերչյանը, Թալին Մինասյանը, Անի Մահսերջյանը և Հովսեփ Դեմիրճյանը: Բարեբախտաբար, հայերի վիճակը մտահոգիչ չէ:

Հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և մասնավորապես հայկական Նոր գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր մասը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են տեղացել տեղալ խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները մարդկային վնասներից բացի նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել ...

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում