Հայաստանում կներդրվի կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության նոր տեսակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բազմաթիվ բժիշկ-ուռուցքաբաններ, պլաստիկ վիրաբույժներ և այլ մասնագետներ հունիսի 7-ին մասնակցեցին «Կրծքագեղձի մաստէկտոմիա և միաժամանակյա վերականգնում» թեմայով սիմպոզիումին: Միջոցառումն անկացվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Սիմպոզիումի ընթացքում բազմաթիվ մասնագետներ հանդես եկան զեկույցներով և ելույթներով: Սիմպոզիումի համար ԱՄՆ-ից հատուկ Հայաստան ժամանած վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը ներկաներին փոխանցեց նորարարական գաղափարներ: Ներկայացվեցին նաև թեմայի վերաբերյալ տարատեսակ տեսանյութեր, ինչպես նաև քաղցկեղի վերացման նորարարարական վիրահատություն:

«Մեր կենտրոնն արդեն ունի 17 տարվա պատմություն, և այս տարիների ընթացքում մենք հասցրել ենք կրթել մեր հասարակությանը և սերմանել այն գաղափարը, որ անհրաժեշտ է դիմել բժշկին մինչև հիվանդանալը, քանի որ, մանավանդ, դարի չարիքը` քաղցկեղը, չունի բուժում, և դրա կանխարգելումը կարևոր է, ուստի, մենք պարտավոր ենք տարեկան մեկ անգամ անցնել հետազոտություն և ապահովել մեր երջանիկ և առողջ կյանքը: Այս գաղափարը մարդկանց մեջ սերմանելը երկար տարիներ է տևել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ մոտ 8 հազար կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ընդ որում` նրանցից շատերը դիմել են բժշկի նույնիսկ չկասկածելով, որ քաղցկեղ ունեն, սակայն չեն ունեցել խնդիրներ: «ԱՄՆ-ում շատ հայտնի բժիշկ Արթուր Սալիբյանի հետ համագործակցության սկիզբն ենք դնում այսօր: Մենք ցանկանում ենք, որ մեր հասարակությունը կարողանա օգտվել բժշկագիտության վերջին նվաաճումներից, որոնցից է, օրինակ, վիրահատության նոր տեսակը: Սա մի պլաստիկ վիրահատություն է, որը թույլ է տալիս հեռացնել կրծքագեղձի քաղցկեղն ամբողջությամբ` վաղ փուլում քաղցկեղի գոյությունը հաստատելուց հետո: Մենք անում ենք ախտորոշումը, բժիշկը հեռացնում է քաղցկեղը` պահպանելով ամփոփոխ մաշկը, տեղադրում է այնտեղ իմպլանտը և պլաստիկ կար է դնում: Կինը չի պատկերացնում անգամ, որ կրծքագեղձ չունի»,- նշեց Հակոբյանը:

Կենտրոնի տնօրենի խոսքով` վիրահատության նոր տեսակը նպաստում է, որ կինը նաև չունենա հոգեբանական խնդիրներ: «Ամբողջ աշխարհում է սա նորություն, և մեր հայրենակցի շնորհիվ մենք կարող ենք սկսել վիրահատության կիրառումը նաև Հայաստանում»,- եզրափակեց Խաչանուշ Հակոբյանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին ամերիկահայ բարերար Ռիթա Պալեյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Կենտրոնն ունի մասնաճյուղեր Երևանում և Գավառում:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից