Խճանկար

Ճապոնիայում ստեղծել են «սրտով եւ հույզերով օժտված»՝ աշխարհում առաջին ռոբոտը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ստեղծել են «սրտով եւ հույզերով օժտված»՝ աշխարհում առաջին ռոբոտը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Softbank ֆիրման ստեղծել Է ռոբոտ, որը կարող Է գնահատել մարդկային հույզերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մշակողների խոսքով՝ Pepper («Պղպեղ») ռոբոտն օգտագործում Է այսպես կոչված հուզական շարժիչը եւ արհեստական ինտելեկտի համակարգը, ինչը նրան թույլ Է տալիս վերլուծել ժեստերը, ձայնային ազդանշանները եւ նույնիսկ մարդու դեմքի արտահայտությունը:

Ինչպես պատմել են արտադրողները, մարդիկ կարող են անդրոիդի հետ շփվել ճիշտ այնպես, ինչպես նրանք շփվում են ընկերների եւ հարազատների հետ, ըստ որում ռոբոտը կարող Է կատարել զանազան առաջադրանքներ:

«Երբեմն նվազ դյուրազգաց մարդկանց մասին ասում են, թե նրանք սիրտ չունեն, թե նրանք նման են ռոբոտի,- պատմել Է Softbank-ի գործադիր տնօրեն Մասաեսի Սոնը:- Իսկ մենք մարդկության պատմության մեջ առաջին անգամ ռոբոտին օժտել ենք թե՛ սրտով եւ թե՛ հույզերով»:

Ճապոնիան ռոբոտների՝ աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկն Է: Արագ ծերացող բնակչությամբ եւ նվազող ծնելիությամբ այդ շուկան կարող Է Էլ ավելի աճել: «Խելացի ռոբոտները» ոչ միայն կարող են փոխհատուցել աշխատուժի պակասը եւ աշխատավարձի աճող ծախսերը, այլեւ տարեց հարազատների խնմաքի այլընտրական սոցալական աշխատողներ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում