Տարածաշրջանային

Թուրքիան շտապօգնության մեքենաներով զինյալներ է տեղափոխել Քեսաբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան շտապօգնության մեքենաներով զինյալներ է տեղափոխել Քեսաբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան երեկ և այսօր շտապօգնության մեքենաներով 2 տասնյակ զինյալներ է ուղարկել Քեսաբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Քեսաբի երիտասարդական միություն» ֆեյսբուքյան էջից: Թուրքիան փորձում է փրկել իսլամիստներին, որոնք հեռացել են Քեսաբի հյուսիս-արևմտյան բարձունքից: Սիրիական բանակի համար ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող 724-րդ բարձունքի վրա հսկողություն հաստատելուց հետո ահաբեկչական տարբեր խմբավորումներ փորձում են օգնության հասնել Քեսաբում 3 կողմից շրջափակման մեջ գտնվող իսլամիստներին:

Քրդական աղբյուրների տեղեկացմամբ՝ շտապօգնության մեքենաների մեջ զինյալներ են եղել, ովքեր Քեսաբ են մեկնել զինյալներին օժանդակելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան վստահ է եղել, որ սիրիական բանակը չի հարվածի շտապօգնության մեքենաներին, և Անկարային հաջողվել է նոր խմբեր ուղարկել Քեսաբ` վիրավորներին դուրս բերելու պատրվակով:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ինԹուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում