Խճանկար

Amazon-ը հունիսի 18-ին կներկայացնի սեփական սմարթֆոնը

1 րոպեի ընթերցում

Amazon-ը հունիսի 18-ին կներկայացնի սեփական սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն ինտերնետ-մատակարար Amazon.com Inc.-ը պլանավորում Է այս ամսին ներկայացնել սեփական սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:

Մատակարարը Twitter-ի իր Էջում հայտնել Է, որ հունիսի 18-ին ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը կանցկացնի միջոցառում, որի ընթացքում կներկայացնի նոր արտադրանքը:

Սեփական սմարթֆոնը կընդլայնի Amazon-ի կողմից թողարկվող սարքերի շարքը, որոնցում մատչելի կլինեն մատակարարի կողմից վաճառվող թվային գրքերը, երաժշտությունը եւ տեսագրությունները: Ներկայումս Amazon-ը թողարկում Է Kindle Էլեկտրոնային գրքեր եւ Kindle Fire պլանշետային համակարգիչներ:

Ըստ IDC հետազոտական ընկերության տվյալների՝ 2013 թվականին սմարթֆոնների համաշխարհային շուկան աճել Է 21 տոկոսով՝ մինչեւ 338,3 միլիարդ դոլար: Այդ շուկայում վաճառքների ծավալով համաշխարհային առաջատար Է դարձել Samsung Electronics-ը՝ 31 տոկոս բաժնով, երկրորդ տեղն զբաղեցնում Է Apple Inc.-ը (15 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում