Խճանկար

Ջոն Լենոնի ձեռագրերի եւ գծանկարների հավաքածուն գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's-ի աճուրդում

1 րոպեի ընթերցում

Ջոն Լենոնի ձեռագրերի եւ գծանկարների հավաքածուն գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's-ի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Beatles լեգենդար խմբի հիմնադիրներից եւ մասնակիցներից մեկի՝ Ջոն Լենոնի ձեռագրերի եւ գծանկարների հավաքածուն գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի Sotheby's աճուրդային տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճուրդով վաճառվել են պատմվածքներ, բանաստեղծություններ եւ մատիտանկարներ, որոնց մեծ մասը մտել Է Լենոնի կողմից հրատարակված երկու գրքերում՝ «Գրում եմ, ինչպես գրվում Է (In His Own Write, 1964) եւ «Իսպանացին անվի մեջ» (A Spaniard in the Works, 1965):

Sotheby's-ում նշել են, որ սա Լենոնի գործերի ամենամեծ հավաքածուն Է, որը երբեւԷ հանվել Է աճուրդի: Ամենաթանկ լոտը դարձել Է «Անընդգրկելի պատահար միս Էնն Դաֆիլդի հետ» (The Singularge Experience of Miss Anne Duffield) պատմվածքը, որը մտել Է Լենոնի երկրորդ գրքի մեջ: Այն վաճառվել Է 209 հազար դոլարով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում