Խճանկար

Մեծ Բրիտանիայի թագուհու նոր շքահանդեսային ծածկակառքը պատրաստել են Նյուտոնի խնձորենուց

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագուհու նոր շքահանդեսային ծածկակառքը պատրաստել են Նյուտոնի խնձորենուց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համար նոր շքահանդեսային ծածկակառք ստեղծելիս օգտագործել են Իսահակ Նյուտոնի խնձորենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Նաեւ կառեթն ստեղծելիս եւ հարդարելիս ի թիվս այլ բաների օգտագործել են Հենրիխ VIII-ի «Մերի Ռոուզ» հրամանատարական նավի, Շոտլանդիայի սրբազան մասունքի՝ Սկունսյան քարի, ծովակալ Նելսոնի «Վիկտորյա» ռազմանավի եւ Britania թագավորական զբոսանավի բեկորներ:

Դա երկրորդ շքահանդեսային կառեթն Է, որն ստեղծվել Է հարյուր տարվա ընթացքում: Դրանով թագուհին կգնա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը: Կիրակի օրվանից կառքը կարելի կլինի տեսնել Բուկինհեմյան պալատում:

Նոր շքահանդեսային ծածկակառքն ստեղծվել Է ի պատիվ Եղիսաբեթ Բ-ի ադամանդե հոբելյանի» (գահ բարձրանալու օրվա 60-ամյակի), որը Մեծ Բրիտանիայում եւ Ազգերի համագործակցության պետություններում նշվել Է 2012 թվականի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում