Խճանկար

Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Էդվարդ Սնուդենի մասին

1 րոպեի ընթերցում

Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Էդվարդ Սնուդենի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտարարել է, որ մտադիր է ֆիլմ նկարահանել ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին: Սթուունը ֆիլմը կնկարահանի Լյուք Հարդինգի «The Snowden Files: The Inside Story of the World's Most Wanted Man» գրքի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սթոունը The Guardian-ին հայտնել է, որ արդեն ձեռք է բերել գրքի օգտագործման իրավունքներն ու անձամբ կզբաղվի սցենարի մշակմամբ: Սթոունի գնահատմամբ, Սնոուդենի պատմությունը ժամանակակից կյանքի ամենահետաքրքրական իրադարձություններից մեկն է, եւ ռեժիսորի առջեւ դրված է հետաքրքրական առաջադրանք:

Գրքում Հարդինգը մանրամասն պատմում է, թե ինչպես է ապրել ԱՄՆ ԱԱԾ նախկին աշխատակիցը մինչեւ համաշխարհային ճանաչում ձեռք բերեկը: Գրքում ներկայացված է, թե ինչպես է պահպանողական, համակարգիչներով տարված անձնավորությունը հանկարծ դարձել մարդու իրավունքների պաշտպան եւ հայտարարել պատմության մեջ ամենախոշոր գաղտնալսումների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում