Խճանկար

Ամերիկացի գիտնականների հայտնաբերած մոլորակի զանգվածը 17 անգամ մեծ Է Երկրից

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականների հայտնաբերած մոլորակի զանգվածը 17 անգամ մեծ Է Երկրից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հեռավոր համաստեղության մեջ հայտնաբերել են նոր տեսակի ժայռոտ մոլորակ, որի վրա կարող Է գոյություն ունենալ կենսաբանական կյանք: «Kepler-10c» մոլորակի զանգվածը, որը նաեւ անվանել են «Մեգա-Երկիր», 17 անգամ գերազանցում Է Երկրի զանգվածը, իսկ դրա տրամագիծը եռապատիկ մեծ է, քան մեր մոլորակինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Աստղագետներն ասում են, որ զարմացած են, թե ինչպես Է, որ այդքան ծանր, հոծ մոլորակը կարողացել մնալ ամբողջական՝ չկորցնելով իր մթնոլորտը եւ չվերածվելով գազային հսկայի, ինչպես Յուպիտերը:

Համարվում Է, որ «Kepler-10cե-ի տարիքն ավելի քան կրկնակի գերազանցում Է Երկրինը, այն մոտավորապես 11 միլիարդ տարեկան Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում