Գիտնականները պարզել են, որ կանանց անուններ ստացած փոթորիկներն ավելի վտանգավոր են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կանանց անուններով կոչված փոթորիկներն ավելի ավերիչ են եւ ավելի մեծ թվով կյանքեր են խլում, քան դրանց «արական» անալոգները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականներն այդ երեւույթը բացատրում են նրանով, որ մարդիկ, լսելով իգական անունով տարերային աղետի մոտենալու մասին, նվազ լրջորեն են դրան վերաբերվում եւ չեն ձեռնարկում նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները:
Արդյունքում, ըստ հետազոտողների հաշվարկների, վերջին վեց տասնամյակի ընթացքում «իգական» փոթորիկների հետեւանքով կրկնակի ավելի շատ մարդ Է զոհվել, քան «արականների»:
Գիտնականներն առաջարկում են փոխել այն սկզբունքը, որով ընտրվում Է բնության ավերիչ երեւույթի անվանումը, որպեսզի կանգնեցվի այդ «ենթագիտակցական սեքսիզմը»: