Խճանկար

Ջոն Լենոնի ձեռագրերը կհանվեն աճուրդի

2 րոպեի ընթերցում

Ջոն Լենոնի ձեռագրերը կհանվեն աճուրդի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում պատրաստվում են «բիթլների» մասին ամենահետաքրքրական աճուրդներից մեկի անցկացմանը: Sotheby’s աճուրդի տունը հունիսի 4-ին կանցկացնի ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն Ջոն Լենոնի ավելի քան հարյուր ձեռագրեր, նամակներ, գծագրեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հավաքածուն, որը կբաժանվի 89 նմուշների, բաղկացած է պատմվածքներից, բանաստեղծություններից և երաժշտի նկարներից։ Ձեռագրերի մեծամասնությունը նրա կենդանության օրոք հրապարակվել է «In His Own Write» և «A Spaniard in the Works» գրքերում։

Ամենաէժան նմուշը՝ մի քանի գծագրեր Լենոնի առաջին գրքի համար, գնահատվում է 500 դոլար։ Ամենաթանկը «The Singularge Experience of Miss Anne Duffield» պատմվածքի ձեռագիրն է՝ 70 հազ. դոլար։

Բոլոր ձեռագրերի տերը Թոմ Մաշլերն է, ով 1960-ականներին աշխատել է բրիտանական Jonathan Cape հրատարակչությունում։

Աճուրդը համընկնում է «Բիթլզ»-ի ԱՄՆ առաջին հյուրախաղերի 50-ամյա հոբելյանի հետ, եւ կազմակերպիչները վստահ են, որ հոբելյանի շնորհիվ մասնակիցների թիվը շատ կլինի: Sotheby’s աճուրդի տան գրքերի եւ ձեռագրերի մասնագետ Գաբրիել Հիթոնի փոխանցմամբ, սա Ջոն Լենոնին նվիրված ամենամեծ եւ զանգվածային աճուրդն է, որ երբեւէ կազմակերպվել է: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն աճուրդից ստանալ մինչեւ 1.8 միլիոն դոլար շահույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում