Խճանկար

Օտար լեզվի ուսումնասիրումը երկարացնում Է ուղեղի կյանքը. հետազոտություն

1 րոպեի ընթերցում

Օտար լեզվի ուսումնասիրումը երկարացնում Է ուղեղի կյանքը. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օտար լեզվի ուսումնասիրումը դրական ազդեցություն Է գործում մարդու ուղեղի վրա նույնիսկ ծեր հասակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Էդինբուրգի համալսարանի հետազոտողները գիտափորձի 262 մասնակիցների՝ 11 տարեկանում անցկացված թեստերը համեմատել են 70 տարեկան հասակում նրանց արձանագրած ցուցանիշների հետ: Եվ եկել են այն եզրակացության, որ ուղեղի աշխատանքը՝ ընթերցանության ունակությունները, խոսքը եւ ինտելեկտուալ կարողությունները լավացել Է օտար լեզվի ուսումնասիրման շնորհիվ:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ երկրորդ լեզվի բարերար ազդեցությունը նկատելի Է նույնիսկ այն ժամանակ, երբ այն սկսում են ուսումնասիրել արդեն զառամյալ տարիքում:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology հանդեսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում