Խճանկար

50 կիլոգրամ քաշով ամերիկուհին հաղթել Է հոթ-դոգեր ուտելու մրցույթում

1 րոպեի ընթերցում

50 կիլոգրամ քաշով ամերիկուհին հաղթել Է հոթ-դոգեր ուտելու մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 կիլոգրամ քաշով ամերիկուհի Միշել Լեսկոն առաջին տեղն Է զբաղեցրել հոթ-դոգեր ուտելու մրցումներում, որոնք անցկացվել են Չիկագոյի արվարձանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա խմորով 28 նրբերշիկը կերել Է տասը րոպեում: Նրա գլխավոր մրցակից Էրիկ Բուքերը կերել Է մեկ նրբերշիկով պակաս, թեեւ Լեսկոյից քառապատկ ծանր քաշ ունի: Ընդամենը մրցումներին մասնակցել Է ութ մարդ:

Մրցույթից հետո Լեսկոն խոստովանել Է, որ այժմ ինքը երազում Է «համեղ աղցանի» մասին:

Առայժմ 30-ամյա հաղթողն անցել Է սոսկ ընտրական փուլը: Մրցման եզրափակիչը կկայանա ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին: Գլխավոր հաղթողը կստանա մանանեխի գույնի՝ հաղթողի գոտի, ինչպես նաեւ մի ամբողջ տարվա հոթ-դոգերի պաշար եւ դրամական պարգեւ՝ տասը հազար դոլարի չափով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում