Հասարակական

Քաղաքացիներն ամենաշատը բողոքում են իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներից. Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիներն ամենաշատը բողոքում են իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներից. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ամենաշատը դիմում են հիմնականում իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներով: Այս մասին ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: «Թվում է, թե մեր երկրում սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի շատ են և հիմնական բողոքները պետք է լինեն այս ոլորտից, սակայն մարդիկ շարունակում են ավելի շատ բողոքել իրավապահ համակարգից՝ հիմնականում դատարաններից և դատախազությունից, իրավապահ մարմինների հետ առնչությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անդրեասյանը:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններից դժգոհություններին հաջորդում են արդեն սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված դիմումները:

ՄԻՊ-ը ավելի շատ դիմումներ է ստանում Շիրակի, Լոռիի և Սյունիքի մարզերից: Կարեն Անդրեասյանի կարծիքով, դա կապված է նրա հետ, որ ՄԻՊ-ն այդ մարզերում գրասենյակներ ունի: «Այդ մարզերի բնակիչները մեզ ավելի մոտ են, և միգուցե դրա հետ է կապված, որ նրանք ավելի ակտիվ են, սակայն սա միայն իմ կարծիքն է»,- եզրափակեց Անդրեասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում