Բոսնիացի սերբերի բանակի նախկին գեներալ Կրստիչը 25-ամյա բանտարկության պատիժը կկրի Լեհաստանում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիացի սերբերի բանակի Դրինյան զորակազմի նախկին հրամանատար Ռադիսլավ Կրստիչը պատիժը կկրի Լեհաստանում 25 տարվա ազատազրկման տեսքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բոսնիացի սերբերի բանակի նախկին գեներալ Ռադիսլավ Կրստիչը Նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական տրիբունալի կողմից դատապարտվել Է 35 տարվա բանտարկության, սակայն Լեհաստանում նման պատիժ չկա: Դրա պատճառով դատարանն ստիպված Է եղել տրիբունալի դատավճիռը հարմարեցնել ներքին իրավունքին:
Հաշվի առնելով, որ Կրստիչը բանտարկության մեջ Է գտնվում1998 թվականից, Լեհաստանի բանտում նա կարող Է գտնվել 9 տարի: Դրանից հետո Միջազգային տրիբունալը պետք Է վճիռ կայացնի բոսնիացի գեներալի հետագա ճակատագրի մասին:
Բոսնիայում եւ Հերցեգովինայում հակամարտության ժամանակ Կրստիչը գլխավորել Է բոսնիացի սերբերի բանակի Դրինյան զորակազմը: Նա կալանավորվել Է 1998 թվականին: 2001 թվականին Միջազգային տրիբունալը նրան 46 տարվա բանտարկության Է դատապարտել մարդկության դեմ հանցագործությունների կատարման, պատերազմի օրենքների եւ սովորությունների խախտման, ինչպես նաեւ 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ցեղասպանության մեղադրանքներով, երբ այնտեղ սպանվեց 8 հազար մահմեդական: Դա ցեղասպանության համար առաջին դատավճիռն Էր, որը Հաագայի տրիբունալը կայացրել Է 1993 թվականին իր գործունեության սկզբից ի վեր:
2004 թվականին Միջազգային տրբունալի Վերաքննիչ պալատը նրա բանտարկության ժամկետը կրճատել Է մինչեւ 35 տարի՝ որոշելով, որ Կրստիչն ուղղակի մասնակցություն չի ունեցել ցեղասպանությանը, այլ «օգնել եւ նպաստել Է» այդ հանցագործությանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: