ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հոկայդո կղզու Յուբարի քաղաքում աճեցված՝ բարձրագույն սորտի երկու սեխ Սապորոյի աճուրդում վաճառվել Է մոտավորապես 24,6 հազար դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի զանգվածային լրատվամիջոցներին:
«Ես հուսով եմ, որ սեխերը կհարուցեն մարդկանց հետաքրքրությունը Հոկայդոյի արտադրանքի նկատմամբ»,-- հայտարարել Է տեղական ֆիրմայի նախագահ Կենիտիրո Նամերիկավան, որը շահել Է աճուրդը:
Այս աճուրդը առաջինն Է դարձել այն միջոցառումների շարքում, որոնք կազմակերպվում են Ճապոնիայում բերքի նոր սեզոնի սկսվելու առթիվ:
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, սեխերը Ճապոնիայում պատվական նվեր են համարվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: