Հասարակական

Բազում գյուղի մոտ գետակն ընկած «Մերսեդես»-ի 29-ամյա վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Բազում գյուղի մոտ գետակն ընկած «Մերսեդես»-ի 29-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 22-ին` ժամը 21.35-ին, ահազանգ է ստացվել, որԼոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր - Ստեփանավան հատվածում` Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի 26 ՕՍ 233 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր` 1985թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում