ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է մեծանուն ֆրանսահայ շանսոնйե, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրին` 90-ամյակի կապակցությամբ: Նախարարն Ազնավուրին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ և ամուր առողջություն:
«Սիրելի պարոն Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Անգնահատելի է Ձեր ներդրումը Հայաստանին, հայ ժողովրդին մշտապեսաջակցելու և սատարելու գործում: Դուք եղել եք մեր երկրի կողքին ամենադժվարին պահերին, մենք էլ մեր հերթին ցանկանում ենք կիսել Ձեր ուրախությունը: 1988 թվականին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ես սանիտար էի վիրաբուժության ինստիտուտում:
Երկրաշարժի ժամանակ լինելով ընդամենը 15 տարեկան, ես փորձում էի ըմբռնել այն ողջ ներուժը, որն ուղղել էիք մեր ժողովրդին: Այսօր ես Հայաստանի առողջապահության նախարար եմ և ինձ պատասախանատու եմ զգումնրանց համար, ովքեր դժվարին օրերին հոգ են տարել մեր հայրենակիցների մասին: Մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ և ամենակարևորը` ամուր առողջություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Արմեն Մուրադյանը: