Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը դարձյալ ներողություն Է խնդրել նավաբեկության զոհերի մերձավորներից

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը դարձյալ ներողություն Է խնդրել նավաբեկության զոհերի մերձավորներից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կիմ Հեն ներողություն Է խնդրել «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների հարազատներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Channel News Asia սինգապուրյան թերթը:

«Ես դարձյալ ներողություն եմ խնդրում իշխանությունների անբավարար գործողությունների համար: Ես մտադիր եմ հասնել այն բանին, որ Էական բարեփոխումներ կատարվեն անվտանգության ոլորտում, որպեսզի բացառվի նմանօրինակ ողբերգության կրկնվելը»,-հայտարարել Է նա զոհվածների մերձավորների հետ կայացած հանդիպմանը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահն արդեն ներողություն խնդրել Է, սակայն դա արել Է նախարարների կաբինետի առջեւ, ինչը քանիցս քննադատության Է ենթարկվել:

«Նախագահի հետ հանդիպումից առաջ զոհվածների ընտանիքները հայտարարություն Էին արել, որում կոչ Էին արել Պակ Կին Հեին՝ ողբերգության անկախ հետաքննություն անցկացնել եւ պատժել լաստանավի խորտակման մեղավորներին: Հարավային Կորեայի շատ բնակիչներ այն կարծիքին են, որ երկրի իշխանություններն անբավարար ուշադրություն են դարցձնում տրանսպորտի անվտանգության հարցերին, ինչը եւ կարող Էր աղետի անուղղակի պատճառ դառնալ:

Ինչպես արդեն հաղորդվել Է, այսօր խորտակված «Սեւոլ» լաստանավի երրորդ եւ չորրորդ տախտակամածների վրա կատարված որոնողական աշխատանքների ընթացքում ջրասուզակները հայտնաբերել են եւս երեք մարդու մարմին, ներառյալ անձնակազմի անդամ Յան Դե Հոնին: Արդյունքում՝ ողբերգության զոհերի հաստատված թիվը հասել Է 284-ի, եւս 20 մարդ համարվում Է անհայտ կորած:

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնող «Սեւոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ Է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, ընդ որում նրանց մեծ մասը Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիներ Էին: Նավաբեկությունից հաջողվել Է փրկվել 172 մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում