Հասարակական

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս օրենսդրական համապատասխանեցման գործում թարգմանության նշանակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս օրենսդրական համապատասխանեցման գործում թարգմանության նշանակությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, դատական և օրենսդրական համապատասխանեցման համար առաջնային է իրավական փաստաթղթերի ճշգրիտ թարգմանությունը։ Այս մասին Եվրոպական միության թվինինգ ծրագրի շրջանակում անցկացվող համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ ներկայումս նախարարությունը խթանում է նաև հայերենից օտար լեզուներով թարգմանությունները։ «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում փաստաթղթերի թարգմանությունները պետք է իրականացվեն հստակ։ Նախ և առաջ մեզ համար կարևոր է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների թարգմանությունը։ Այս տարի մեծ աշխատանքներ են տարվել՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու համար տարվող գործընթացներին վերաբերող իրավական ակտերի թարգմանության հետ։ Մենք փորձում ենք խթանել նաև հայերենից օտար լեզու թարգմանությունները, որովհետև երբ մենք միջազգային կազմակերպությանը ներկայացնում ենք հաշվետվություն և փորձում ցույց տալ, թե որքանով ենք կատարել մեր առջև դրված պարտավորությունները, շատ կարևոր է, որ ներկայացվող փաստաթղթերը լինեն հստակ թարգմանված և տարընթերցումներ չառաջացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Թաթոյանը։

Թարգմանիչների կենտրոնի տնօրեն Լիանա Աբովյանը նշեց, որ խոսքը ոչ այնքան թարգմանության, որքան իրավական համապատասխանեցման գործընթացի մասին է։ «Շատերին թվում է, թե թարգմանությունը միայն մեխանիկական գործընթաց է, սակայն իրականում շատ ավելի լուրջ աշխատանք է կատարվում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր եզրույթի հստակ մատնանշումը այլ լեզվով։ Մեր կատարողականն արդեն իսկ գերազանցել է 20 հազար էջը։ Պետք է նշել, որ հատկապես Մաքսային միության հետ կապված ավելացել էր պատվերների թիվը»,-ասաց Աբովյանը։ Նա տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին։ Կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են ՀՀ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով, ԵՄ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով, եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանների ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը։

«ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» համաժողովը կազմակերպել էր Արդարադատության նախարարությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Հայաստան

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Հայաստան

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում