Մարզային

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահ է ՝ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ը դեռ իրենը կասի

1 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետ  Սամվել Բալասանյանը   վստահ է ՝ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ը դեռ իրենը կասի

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահ է ՝ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ը դեռ իրենը կասի: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ում լուրջ ծրագրեր են իրականացվում, ավելին` առաջիկայում կկյանա կառույցի պաշտոնական բացումը: Նշենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից 2008 թվականից Գյումրիում իրականացվող ծրագրին: «Թյուրիմացություն էր եղել, ինչը շատերին անակնկալի էր բերել: Լուծարման խնդիրը վերաբերում էր այլ կառույցի ՝»Անալիտիկ սարքեր»-ի գործարանին կից ստեղծված, որը ոչ մի ծրագիր չի իրականացրել, իսկ նորաստեղծ կազմակերպությունը ոչ միայն գործում է, այլ նաև նորանոր աշխատատեղեր է ապահովվում և դեռ կապահովվի: Տարբեր երկրներից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր կազմակերպություններ արդեն սենյակներ են վարձակալել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում և աշխատում են: Լուրջ գործ է կատարվում»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում