Նահագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել պարոն Նամտվեդտին՝ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ բարձր առաքելությունը դեսպանն ստանձնում է հաստատուն հանձնառությամբ՝ անելու հնարավորը երկկողմ միջպետական կապերի և փոխգործակցության զարգացման ու ամրապնդման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ աշխատանքները: ՀՀ Նախագահը և Նորվեգիայի դեսպանը համակարծիք են եղել, որ անհրաժեշտություն կա համալրելու երկկողմ իրավական դաշտը, ինչը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարբեր ոլորտներում ամուր գործընկերություն հաստատելու համար:

Նախագահը բարձր է գնահատել Նորվեգիայի կողմից Հայաստանին աջակցության և զարգացման ծրագրերը, այդ առումով առանձնացնելով հատկապես արդյունավետ փոխգործակցությունը էներգետիկայի և կադաստրի ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար բնագավառում հայ-նորվեգական փոխհարաբերություններին: Հանրապետության Նախագահը և դեսպան Նամտվեդտը այդ համատեքստում մեծագույն հարգանքով են հիշել հայ ժողովրդի նորվեգացի մեծ բարեկամ՝ բևեռախույզ, գիտնական, ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին և միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնին, ովքեր նույնպես նախորդ դարասկզբին հայ ժողովրդին մեծագույն աջակցություն են ցուցաբերել:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին