Քաղաքականություն

Ստեփանակերտում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բանակցություններին մասնակցելու ռեալ առաջարկ

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բանակցություններին մասնակցելու ռեալ առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջիկա օրերին սպասում են նաև Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այո, այց նախատեսվում է, առաջիկա օրերին մենք համանախագահներին սպասում ենք նաև Ստեփանակերտում»,-ասաց նա:

«Վերջին շրջանում բանակցություններին ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին ռեալ առաջարկ սպասո՞ւմ եք համանախագահներից» հարցին ի պատասխան` Դավիթ Բաբայանը նշեց, որ նման առաջարկներ իրենք էլ անում են ու համոզված են, որ այդ հրամայականը վաղ թե ուշ ի կատար կածվի: «Սա ոչ թե առաջարկ է, այլ հրամանյական հակամարտության կարգավորման համար, և հուսով ենք, որ շուտով բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը կվերափոխվի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրանց այցը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելուն: ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հակամարտության կարգավորման իրենց հանձնառությունը վերահաստատել եւ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին շեշտել էին մայիսի 12-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբտարածած հաղորդագրության մեջ: Դրանից առաջ խաղաղության համաձայնագրի իր առաջարկներն էր ներկայացրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` Խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում`շարադրելով վեց կետեր:

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում