Փոխվարչապետը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 13-ին, Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նոր պաշտոնում:

Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը նշել է, որ նա պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար: Նորանշանակ մարզպետին նա արդյունավետ աշխատանք է մաղթել՝ հույս հայտնելով, որ համայնքների ղեկավարների, մարզային կառույցների հետ համագործակցաբար կհաջողվի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր կյանքի կոչել: Փոխվարչապետն ընդգծել է, որ մարզի խնդիրները գտնվելու են կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը շարունակվելու են:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ