Հասարակական

Իսակովի պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Իսակովի պողոտայում ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 10-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 51 ՕP 500 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՍՕ 327 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենաները, ինչից վերջինիս ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.25-ին, մարվել՝ 05.32-ին:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում