Գյումրու պատմության մեջ առաջին անգամ հայ-ռուսական զորամիավորումները համատեղ շքերթ անցկացրին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու պատմության մեջ 2014 թվականի մայիսի 9-ին առաջին անգամ կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթ: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը:

Գյումրու «Վարդանանց» հրապարակում հաղթանակի մարտական դրոշի մուտքն ազդարարեց համատեղ շքերթի մեկնարկը: Շքերթի հրամանատարն էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ- գնդապետ Ալեքսեյ Ավդեևը, իսկ շքերթն ընդունեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի տեղակալ գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Մինչ զորամիավորումների քայլերթը, բոլորին ողջունեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման հրամանատար և ուժերի գեներալ-լեյտենանատ Միխայել Գրիգորյանը:

ՀՀ և ՌԴ հիմներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Հայերանական մեծ պատերազմի վետերաններինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան: Շարասյունը գլխավորում էին ԲՌԴՄ-2 հետախուզադիտական մարտական մեքենաները՝ համալրված կառավարվող հակատանկային ռեակտիվ արկերով: Ցուցադրվեցին նաև ցանկացած պայմաններում արդյունավետ կապ ապահովվող հրամանատարային-կառավարման մեքենաները, ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որի նախատիպը հանդիսանում է լեգենդար «Կատյուշան», ինչպես նաև ՄՏ-12 հակատանկային հրետանային ստորաբաժանումները: Տեխնիկայից հետո հրապարակում էր միացյալ նվագախումբը դիրիժոր՝ մայոր Իվան Սայենկոյի գլխավորությամբ: Շքերթի ներկաներին իրենց հմտություններով ու պատրաստականությամբ ուրախացրեց նաև ՀՀ ԶՈՒ պահպանման գնդի պատվո-պահակային վաշտը: Հայրենական Մեծ պատերազմի 69 ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց ՀՀ ԶՈՒ պահպանման գնդի պատվո պահակային վաշտի ՀՀ ԶՈՒ նվագախմբի տոնական երթով:

«Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անունից շնորհավորում եմ Մեծ Հայրենականի վետերաններին՝ նրանց քաջագործության համար, նաեւ խոնարհվում եմ այն մարդկանց շիրիմների առջեւ, ովքեր չզգացին հաղթանակի բերկրանքը: Գյումրիում կայացած համատեղ զինվորական շքերթը դա նախեւառաջ խոնարհում է եւ ապացույց, որ սերունդները չեն մոռացել հաղթական անցյալը»,- լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Պավել Ալեքսյուկը:

Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Գյումրու «Վարդանաց» հրապարակում կայացած հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթից հետո, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ:

Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները: 69 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինենք թե՛ նրանց ում արյան գնով վաստակեցինք հաղթանակը եւ թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են: Մոտ ինը հազար գյումրեցի մասնակցեց Մեծ Հայրենականին, բայց տուն վերադարձավ երեք հազարը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան