Հասարակական

Մաստարա գյուղի մոտ ավտովթարից երեք մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Մաստարա գյուղի մոտ ավտովթարից երեք մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում մայիսի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարից տեղում մահացել են վարորդն ու երկու ուղևորները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1977 թ. ծնված Ն. Մ.-ը տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքը տեղի է ունցել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում: «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի` 1980 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում