Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են «Ալ Քաիդա»-ի 62 անդամներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 62 անձինք, ովքեր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղերի անդամներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մանսուր Թուրքին: Նրա խոսքով` կազմակերպությունը առևանգում է կանանց և տանում արտասահման` Սաուդյան Արաբիայի հարավային սահմաններով: Նրանք հարձակումներ են իրականացնում պետական կառույցների վրա, մահափարձեր են կատարում անվտանգության համակարգի աշխատակիցների և կրոնավորների նկատմամբ:
Պարզվել է, որ ձերբակալվածներից 3-ը Պաղեստինի, Եմենի և Պակիստանի բնակիչներ են, իսկ մնացածը՝ սաուդացիներ: Նրանցից 35-ն ազատ էին արձկավել, սակայն դեռ չէին արժանացել դատավճռի:
Թուրքին նշել է, որ կազմակերպության ևս 44 անդամների համար միջազգային հետախուզություն է հայտաարվել: