Շառլ Ազնավուրը սատարում է «Եվրատեսիլի» մասնակից Արամ Mp3-ին ու ընտանիքի հետ կհետեւի մրցույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ»-2014 մրցույթի հայաստանյան պատվիրակ, երգիչ Արամ Mp3-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լեգենդար երգիչը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի Արամ, դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև ամբողջ աշխարհի սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը, այնպես, ինչպես մեր երկրի բոլոր կանայք աղոթում են ձեզ համար, հպարտ ենք ձեզ պես երիտասարդ ունենալու համար, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ ձեզ լավագույնը, և ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, մատներս խաչելով սպասելու ենք: Մենք հույս ունենք, որ դուք ցույց կտաք, որ նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային ասպարեզներում»,- գրել է աշխարհահռչակ երաժիշտը:

Հայաստանի տարածքում «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակԱրամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջը:

Հայերեն English Русский

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը