Հասարակական

Դալարում «ՎԱԶ-2106»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 3 տուժածներից մեկը մահացել է

1 րոպեի ընթերցում

Դալարում «ՎԱԶ-2106»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 3 տուժածներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 6-ին` ժամը 04.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ՝ 1989թ. ծնված Ն. Դ.-ին ու 1991թ. ծնված Գ.Ս.-ին տեղափոխել են Արտաշատ քա­ղա­­քի ԲԿ: Այնուհետև Ա.Մ.-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետա­զոտ­վելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից: Ուղևոր Ն.Դ.-ն հիվան­դա­նոցում մահա­ցել է, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտա­հոս­քը և տեղափոխել ավտոքարշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում