Հայաստանը շատ ավելի առաջ է այն երկրներից, որտեղ շախմատը դպրոցական առարկա է. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շատ ավելի առաջ է այն երկրներից, որտեղ շախմատը որպես առարկա ուսուցանում են դպրոցներում: Այս մասին լրագողներն հետ հանդիպման ժամանակ ասաց ուսումնական հաստատություններում շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավար, շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը:

«Շախմատի ներխուժումը դպրոց շատ կարևոր քայլ էր: Շատ ավելի կարևոր է, որ շախմատը պետության հովանու ներքո է: Շախմատի համար անհրաժեշտ պարագաները պետք է գտնեինք, և հիմա ամեն ինչ ապահովված է: Սա շատ կարևոր կազմակերպչական հարց է: Հայաստանը մի քանի քայլ առաջ է այլ երկներից, որտեղ նույնպես դպրոցում շախմատ են ուսուցանում: Շախմատը ինչ-որ առումով ինչ-որ տեղ հայկական ազգային խաղի է նմանվում: Ամենուր բակերում շախմատ են խաղում: Ես ասեմ հոգեբանական պատճաը` շախմատը համապատասխաում է հայկական մտածելակերպին»,-մեկնաբանեց Աղուզումցյանը:

«Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող շախմատային օլիմպիադաները հիմք հանդիսացան, որ շախմատը մտնի նաև դպրոցներ: Սմբատ Լպուտյանը սեանսների միջոցով փորձում էր բացահայտել` արդյոք նրանք կկարողանա՞ն դասավանդել դպրոցներում: Ուսուցիչների վերապատրաստումը սկսեցինք Երևանից և հետո տեղափոխվեցինք մարզեր: Շախմատի ուսուցիչները իրավունք ունեն դասավանդելու միայն երեք տարով: Այս շամկետը լրանալուց հետո գալիս են սեմինար քննարկումների, վերապատրատսման»,- եզրակացրեց շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, մանկավարժական համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը:

Խոսելով դասագրքերի մասին` մասնագետներն ասացին, որ հատուկ ձեռնարկներ են ստեղծվել: «Վերապատրաստման ժամանակ բոլոր ուսուցիները պարտադիր կերպով ուսումնասիրում են ձեռնարկները: Այժմ ուսուցիները պատշաճ մակարդակի գիտելիքներ ունեն»,-ասաց Մինասյանը:

«Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: Շախմատի ակադեմիայում «Շախմատ» առարկայից վերապատրաստում են անցել ավելի քան 1900 ուսուցիչ:Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առաջիկայում կբացվեն շախմատի դպրոցներ: Նման դպրոցներ արդեն իսկ գործում են Երեւանի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում:

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու հայաստանյան հաջող փորձը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար. մասնավորապես Հունգարիան եւս նպատակ ունի շախմատը ներդնել տարրական դպրոցների ազգային կրթական ծրագրում

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ