Հասարակական

Քաղաքացին սպառնացել է նետվել ձորը

1 րոպեի ընթերցում

Քաղաքացին սպառնացել է նետվել ձորը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 1-ին, ժամը 10.39-ին ՀՀ Արտակարգ իրաիճակների նախարարությանահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ Կ.Ս-ն (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրշեջ-փրկարարներին հաջողվել է թիկունքից մոտենալ Կ.Ս.ին և ոստիկանների հետ կանխել վտանգը. երեխան վնասվածքներ չի ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում