Հայոց ցեղասպանություն

Թեհրանում է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

2 րոպեի ընթերցում

Թեհրանում է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թեհրանահայ մի շարք միությունների՝ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային և մշակութային միության, Նարմաք և Մաջիդիէ քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների և «Արաքս» շաբաթաթերթի հրավերով, ապրիլի 29-ին Թեհրան է ժամանել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարկվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արաքս» շաբաթաթերթը, Էստուկյանը որպես բանախոս հանդես է գալու Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցի ձեռնարկներում:

Էստուկյանը ապրիլի 29-ին հանդիպելու է վերոհիշյալ միությունների անդամների և պատասխանատուների հետ, այցելելու է Նարմաք քաղաքամասի Աշխարհատեսների հայկական կենտրոն: Ապրիլի 30-ին նա մասնակցելու է իրանական և հայկական համատեղ մամուլի ասուլիսի, նույն օրը երեկոյան հանդիպելու է Իրանահայ ազգային և մշակութային միության անդամների հետ: Մայիսի 1-ի առավոտյան նա այցելելու է որոշ հայկական կառույցներ, իսկ երեկոյան ելույթ է ունենալու ՀԲԸՄ-ի երեցների բաժանմունքի կողմից կազմակերպված ծրագրում: Մայիսի 2-ի առավոտյան Էստուկյանն այցելելու է հայկական եկեղեցիներ, իսկ երեկոյան ելույթ է ունենալու «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում:

Մայիսի 3-4-ին Էստուկյանը մեկնելու է Սպահան և Շահինշահր՝ ծանոթանալու այդ քաղաքների հայկական կենտրոններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում