ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և հիշեցրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին 1,5 մլն սպանված հայերի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Instagram-ի իր էջում Քարդաշյանը գրել է. «1915 թվականի ապրիլի 24-ին` 99 տարի առաջ այս օրը, 1,5 մլն հայ է սպանվել կոտորածների հետևանքով: Եկեք չհերքենք, որովհետև դա իսկապես տեղի է ունեցել: Եկեք ճանաչենք»:
Քարդաշյանը նաև Հայոց ցեղասպանության հուշարձանի պատկերով և մակագրությամբ լուսանկար է տեղադրել. «24.04.1915 Հայոց ցեղասպանություն»: