Մշակույթ

Էրդողանի ցավակցությունները համարժեք չեն ոչ Ցեղասպանության ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն. Շառլ Ազնավուր

3 րոպեի ընթերցում

Էրդողանի ցավակցությունները համարժեք չեն ոչ Ցեղասպանության ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն. Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունները Ցեղասպանության ենթարկվածների թռներին համարժեք չեն ոչ ճանաչմանը և ոչ էլ ներողություն խնդրելուն:

«Ֆրանս Պրես» գործակալությամբ հրապարկած բաց նամակում Ազնավուրը ենթադրում է, որ Էրդողանի այդ հայտարարությունն առաջին քայլն է երկխոսությանն ընդառաջ, որը հայ ժողովրդին մերժում էին 100 տարի շարունակ: «Մարդկանց միջև հարաբերությունները պետք է կառավարի մարդասիրությունը: Բանականությունը հուշում է, որ ցավակցության այդ արտահայտությունն ունի այլ շարժառիթ՝ բացի երկխոսությունից, որն այնքան կարևոր է պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է նամակում:

Միաժամանակ, աշխարհահռչակ շանսոնյեն նշել է, որ Էրդողանը շարունակում է հրաժարվել 1915թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ նրա օգտագործած «ցավակցություն» բառը պետք է դիտել որպես քաղաքական գործչի անձնական ցանկություն՝ ներկայացնել ցուցադրական բաց դիրքորոշում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապվածպաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է,թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվարժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար` լինեն թուրք, քուրդ,արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով, հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղիունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ,ինչպես, ըստ նրա, ժողովուրդն է ասում, «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկությանպարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այդշրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով, «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիականության պահանջն է»: «Առաջինհամաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուրցավն են: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւգիտական պատասխանատվություն է», -նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում