Հովհաննես Սահակյանը անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը կարող է քննարկումների առարկա դառնալ հայեցակարգի վերաբերյալ առաջիկայում ծավալվելիք լայն քննարկումներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի այն հայտարարությանը, ըստ որի` Հայաստանում այս տարի սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու կարիք չկա: «Երբ հանրապետության Նախագահը հանդիպեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, այդ ժամանակ նա նշեց, որ ակնկալում է հայեցակարգի վերաբերյալ լայն քննարկում հասարակության տարբեր հատվածների, քաղաքական գործիչների հետ, իսկ երկրորդ Նախագահի տեսակետը կարող է հաշվի առնվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քննարկուների ընթացքում»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.rd.am կայքին հարցազրույց էր տվել, որում անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև մի շարք օրակարգային խնդիրների: Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, նշել է, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ:

Երկրորդ Նախագահն անդրադարձել է նաև Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու հանգամանքին՝ ընդգծելով, որ իր նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել, իսկ ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան