Հասարակական

Արգավանդ-Փարաքար ճանապարհին 3 մեքենաներ են բախվել

1 րոպեի ընթերցում

Արգավանդ-Փարաքար ճանապարհին 3 մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 22-ին` ժամը 05.30-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 20LS868 , «Օպել Վեկտրա» մակնիշի 31ՕԼ021 և «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) և Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում