Մշակույթ

Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը

2 րոպեի ընթերցում

Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղհամերգին առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը: Ապրիլի 22-ին կայանալիք համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգը կնվիրվի ՀայոցՄեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Արսեն Այտընյանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և աշխարհաբարի հոյակապ աշխատություններով: Բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով, որն այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում: Այտընյանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետՎայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը՝ լարային, փողային և հարվածային գործիքներով: Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբայս պատարագն առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:

Բացի այդ, նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով:Ծնված լինելով Պոլսում` կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում:Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ. 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում,իսկ 1886թ.` ստացել է արքեպիսկոպոսական օծում: Կայանալքի համերգի մուտքը հրավիրատոմսերով է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում